1. Կինը շատ է փոխվել, հատկապես՝ արտաքուստ:

Ի՞նչ է ստացվում: Ամուսնացել ես ակտիվ ու շփվող աղջկա հետ, իսկ հիմա ապրում ես բամբասանքի եւ հեռուստաշոուի սիրահարի հետ, որը գիրացել է առնվազն 20 կիլոգրամով: Եվ նախկին կարիերիստուհին դարձել է ձանձրալի տնային տնտեսուհի:

Հետաքրքիր է. պատահում է, որ տղամարդու սեռական ցանկության վրա կարող է ազդել կնոջ հոտը՝ գինեկոլոգիական խնդիրներից, կրծքի կաթից եւ ուժեղ օծանելիքից:

 

2. Երբ աշխատավայրում բավական հաջողակ եւ հարգված տղամարդը տանն իրեն ճնշված է զգում:

Երբեմն այն պատճառով, որ կինը ցանկանում է ցույց տալ, թե ամուսնու համեմատ ինքը որքան խելացի է ու կարողանում է ավելի շատ վաստակել: Ի՞նչ է տեղի ունենում: Կինը սկսում է ստանձնել մայրիկի դերը:

Հետաքրքիր է. գեր կանայք վանում են տղամարդկանց, քանի որ գեր կինը ցանկացած տարիքում 40-ն անց է երեւում եւ հիշեցնում է մորը:

 

3. Կինը չափազանց շատ է մոտեցել տղամարդուն:

Ինչի՞ մասին է խոսքը: Երբ կնոջ ու տղամարդու միջեւ հեռավորությունը վերանում է (կինն առանց քաշվելու ի ցույց է դնում հիգիենիկ պարագաները, պատմում է գինեկոլոգի այցելության մանրամասները եւ այլն): Այս դեպքում վստահությունը կարող է ավելանալ, իսկ սեքսուալ ցանկությունը՝ նվազել:

 

4. Կինն ավելի հաջողակ է դառնում կարիերայում:

Եվ նորից ավելի ուժեղ ու հեղինակավոր է թվում, ինչպես մայրը... Տե՛ս 2-րդ կետը:

 

5. Տղամարդկանց մոտ հորմոնալ անկման հետ կապված սեռական ցանկության նվազումն ի հայտ է գալիս ամուսնությունից 10 տարի հետո:

Բայց մի անհանգստացեք, որոշ ժամանակ հետո այն վերականգնվում է, եթե կինը, իհարկե, չի դադարում իրեն հետեւել եւ վարքագծի սխալներ թույլ չի տալիս:

 

6. Սեռական ցանկության բացակայության պատճառ կարող է դառնալ նաեւ սնունդը:

Քիմիայի հսկայական քանակությունը բացասաբար է ազդում տեստոստերոնի՝ տղամարդու ցանկության վրա ազդող հիմնական հորմոնի վրա: Նյութի աղբյուրը' http://yelaket.am/?p=18183&l=am