Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել ու շնորհավորել ԱՄՆ Անկախության օրվա առիթով։ «Այսօր Ամերիկայում տոնում են Անկախության օրը։ Արդեն 3 տարի ես ապրում եմ այս երկրում՝ որպես օրինական ու լիիրավ բնակիչ եւ շնորհակալ եմ դրա եւ էլի շատ ուրիշ բաների համար։ Շնորհավո՜ր Անկախությանդ Օրը, Ամե՜րիկա»,- գրել է նա։