Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը տգեղ է անվել հանրության արձագանքն Ալլա Պուգաչովայի քայլին, որը մեքենայով անցել է Ռիժսկի կայարանի կառամատույցով, փոխանցում է RT-ն։ Արտիստը հայտարարել է, որ «գեղեցիկ չէ» քննարկել միջադեպը։

 

«Ժողովրդական արտիստը կառամատույց դուրս գալու իրավունք չունի՞։ Նա դրան չի՞ արժանացել այդքան տարիների վաստակի, գրեթե 50 տարվա հայտնիության համար։ Նրան պետք է ձեռքերի վրա տանեն»,- ասել է Պուգաչովայի նախկին ամուսինը։

Նրա խոսքով՝ Ալլա Բորիսովնան «մեծ աստղային կյանք է ապրել եւ իր աշխատանքով արժանի է»։ «Նախ նա կին է, երկրորդ՝ սուպերաստղ»,- հավելել է Ֆիլիպ Կիրկորովը։

 

Ալլա Պուգաչովայի հետ կապված միջադեպը համացանցում քննարկման առարկա է դարձել։ Շատերին զայրացրել են ժողովրդական արտիստի առավելությունները։