Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր միկրոբլոգում գրել է․

«40 օրում մի ամբողջ կյանք ես ապրում... Ծնող ես կորցնում, հուսահատվում,
հետո նորից հավաքվում ես ու հավատում... 40 օրում մայրն իր մեջ արդեն իր փոքրիկի սիրտն է լսում:
40 օր Հիսուս եղավ անպատում, փորձությունների ենթարկվեց ու չգայթակղվեց... 40 օրում մարդիկ սիրահարվում ու ընտանիք են կազմում:
40 օր մենք' Տիրոջ օրինակով Պահք ենք պահում, որ մաքրվենք ու արժանանանք երկնային դրախտին:
40 օրում մարմինդ ու միտքդ հարմարվում է ցանկացած փոփոխության:
40 օր անց փոքրիկներն ավելի ամրացած են ու արտաքին աշխարհի նկատմամբ առավել կայուն:
Քառասուն օր անց Հոգին' անցած բոլոր ճանապարհները, վերջապես համբարձվում է Երկինք' բոլորիս հույսով ավելի լավ ու գեղեցիկ մի կյանք ապրելու... 40 օր անց հասկանում ես, որ քո կյանքի ամենքաղցր հուշերը, տաք ու անմնացորդ սերն ու գորովանքը քեզ նվիրած Ծնողի կորստից հետո մնում է միայն կեղեքող կարոտն ու միակ սփոփանքը, որ ՆԱ ԵՐԿՆՔՈՒՄ Է:
40 օրից մնում է կարոտի դառնահամն ու հույսի աղոթքը... Անցավ 40 օր»