Քարդաշյան-Ջեններ ընտանիքի բոլոր կին ներկայացուցիչներն իսկական աստղեր են՝ անկախ տարիքից։ Աշխարհում ամենաերիտասարդ միլիարդատերը՝ Քայլի Ջենները, «Harper's Bazaar Arabia»-ի շապիկին հայտնվել է մայրիկի՝ Քրիս Ջենների եւ մեկամյա դստեր՝ Սթորմիի հետ։ Ճակատագրական կանանց համար ոճաբանները կենդանական պրինտերով հագուստ են ընտրել։

«Harper's Bazaar» ամսագրի արաբական տարբերակի ներկայացուցիչները միանգամից երեք շքեղ շապիկ են թողարկել՝ հայտնի ամերիկուհիների մասնակցությամբ, որոնք միանգամից հայտնվել են 21-ամյա Քայլի Ջենների Instagram-յան էջում։

Ներկայացված երեք շապիկներից մեկում հայտնվել է նաեւ երիտասարդ միլիարդատիրոջ դուստրը՝ Սթորմին։ Գեղեցկուհիները վագրային պրինտով հագուստ են կրում։ 63-ամյա Քրիս Ջենները միջին երկարության, ուսերի հատվածում բաց զգեստ է կրում, իսկ 21-ամյա Քայլին՝ ոճային կոստյում եւ զուգագուլպաներ։ Սթորմին պատկերված է եթերային զգեստով։

 

Նրանք լուսանկարվել են նաեւ այլ երանգների վառ, թրենդային հագուստով։

 style.news.am