Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ սիրո գիշեր անցկացնելիս չհիասթափվելու և չհիասթափեցնելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի խորհուրդների: Այս մասին հաղորդում է Bagnet.org-ը:

 

1.Պետք չէ յուրահատուկ ներքնազգեստ կրել: Այն կարող է լինել գեղեցիկ, սակայն առանց ավելորդությունների:

 

2.Տղամարդկանց մեծ մասին դուր է գալիս, երբ կինը նախաձեռնությունն է ցուցաբերում: Սա, սակայն, առաջին հանդիպմանը չի վերաբերում:

 

3.Օծանելիք ընտրելիս բույրը պետք է «սուր» չլինի, քանի որ իր համար տհաճ հոտի դեպքում տղամարդը կարող է չցանկանալ սեռական հարաբերություններ ունենալ:

 

4.Միշտ պայուսակում հակաբեղմնավորիչներ է անհրաժեշտ ունենալ, քանի որ տղամարդիկ միշտ չէ, որ ունենում են դրանք:

 

5.Հաճելի «գործընթաց է» համատեղ լոգանք ընդունելը:

 

6.Պետք չէ ցույց տալ, թե սեքսը քեզ բոլորովին չի հետաքրքրում:

 

7.Պետք չէ ամաչել ցույց տալ զուգընկերոջը, թե ինչից է քեզ մոտ սեռական ցանկություն առաջացնում, և ինչն է քեզ ավելի շատ դուր գալիս: