Զուգընկերոջ վստահությունը

Իսկական տղամարդը երբեք չի ենթարկվի կնոջը: Կինն այնպիսի էակ է, որ կարող է տղամարդուն իր ուզած ուղղությամբ տանել: Նախ, հարկավոր է տղամարդուն համոզել, որ նա կնոջ երկրորդ կեսն է: Ավելորդ չի լինի նաեւ ներշնչել, որ ճակատագիրն ինքն է կապել ձեզ երկուսիդ:

 

Տղամարդուն՝ պատվանդանին

Երբեք չի կարելի տղամարդուն ասել, որ նա ճիշտ չէ, կարելի է միայն թեթեւակիորեն ակնարկել այդ մասին, որպեսզի լուծումն, ի վերջո, ինքն առաջարկի: Վստահելի մթնոլորտ ստեղծել, ուղիղ նրա աչքերի մեջ նայել, բայց ոչ ճնշող հայացքով, այլ քնքուշ եւ ժպտուն աչքերով: Ուրիշների ներկայությամբ եւ նույնիսկ առանձին գովասանքը տղամարդուն ինքնավստություն կներշնչի, եւ նա իրեն թագավոր կզգա: Կարեւորը դա նրբորեն անել:

 

Գլխավոր զենքը խորամանկությունն է

Օրինակ, եթե ուզում եք նոր մուշտակ գնել, իսկ ամուսինը կամ ընկերը չի ցանկանում այդ պահին նման մեծ ծախս կատարել, հարկավոր է ասել, որ ձեր ընկերուհու ամուսինը նրա համար ավտոմեքենա է գնել, իսկ հետո հիշատակել նոր մուշտակի մասին: Արդյունքում՝ ձեր տղամարդը կընտրի չարյաց փոքրագույնը:

 

Տղամարդը՝ միակն ու անկրկնելին

Որպեսզի տղամարդը կատարի կնոջ յուրաքանչյուր ցանկություն, հարկավոր է նրան նույն կերպ վերաբերվել: Նրան միակն ու անկրկնելին դարձնել, հաճոյախոսություններ շռայլել, նվերներ մատուցել: Բարությունը, սերն ու կիրքը, որը տղամարդը կստանա կնոջից, նրան կվերադառնա եռակի չափով: