Տղամարդիկ Մարսից են, կանայք' Վեներայից: Մենք խոսում ենք նույն լեզվով, բայց խոսքերն ընկալում տարբեր կերպ: Աղջիկնե’ր, առողջ հարաբերություններ ունենալու ու պահպանելու համար անհրաժեշտ է հստակ գիտակցել' ժամանակ առ ժամանակ պետք է լռել:

 

Ներկայացնենք մի քանի արտահայտություն, որոնք ԵՐԲԵՔ չի կարելի ասել սիրած տղամարդուն:

 

Դու մեղավոր ես
Եթե անգամ դա բացարձակ ճշմարտություն է, նրա մեղավոր լինելն իրավիճակը չի փրկի: Այդ պահերին չափազանց նյարդայնացած լինելու դեպքում պարզապես խորը շունչ քաշեք ու անցեք կառուցողական երկխոսության, ոչ թե մեղավորներ փնտրելուն: Հիշե’ք՝ հարաբերությունների պատասխանատվությունը երկու կողմի վրա է, ուստի փորձե’ք լուծումներ գտնել:

 

Ես ինքս կանեմ

Դուք խնդրել եք Ձեր սիրելիին օգնել Ձեզ որևէ հարցով, բայց տեսնում եք' օգնությունը երկարում է կամ Ձեր ուզած ձևով չի ընթանում: Ու, բնականաբար, այդ պահին սկսում ենք պնդել' ինքնուրույն կանենք, մենք ճիշտ ձևը գիտենք:

 

Աղջիկնե’ր, եկենք մեկընդմիշտ հասկանանք մի բան. հաջորդ անգամ Ձեզ ոչ ոք էլ օգնության չի գա: Այդքանը:

Սիրելի‘ս, առանց քեզ չեմ կարողանա ապրել
Շատ ռոմանտիկ արտահայտություն է, հիրավի: Արտահայտություն, որից Ձեր սիրելին վախենում է. չէ՞ որ Ձեր կյանքի պատասխանատվությունը բարդում եք իր վրա: Խորհուրդ կտանք արտահայտել զգացմունքն ուրիշ ձև, օրինակ' անակնկալներով:

 

Քեզ փոքրիկ երեխայի պես մի’ պահիր
Եթե չեք հավանում, որ Ձեր զուգընկերը, օրինակ, օնլայն խաղերի սիրահար է և խաղերի հաշվին Ձեզ ժամանակ չի հատկացնում, չի օգնում տան հարցերում, մի’ բարկացեք: Գոյություն ունի հոյակապ միջոց այս խնդրի դեմ' հարաբերություններում ներդրեք այնքան ուժ ու ժամանակ, որքան Ձեր սիրելին: Ի դեպ, փոքրիկ տղաները հիմնականում ընտրում են մեծ մայրիկների: Հերիք է մայրիկի դեր տանեք նրա համար: Դա կստիպի նրան մեծանալ:

 

Կամ ԵՍ, կամ …
Ընտրություն առջև տղամարդուն կանգնեցնելը հարաբերությունները խզելու ամենաարագ ու հեշտ միջոցն է: Ինչ-որ մի բան արգելելով' դուք բացարձակապես չեք ազդում տղամարդու ներքին ցանկությունների վրա: Միգուցե նա սկզբից ընդունի Ձեր ասածը, բայց մի օր բումերանգի պես այն հետ կվերադառնա: Ասացե’ք' ինչ եք ուզում Դուք, և հնարավորություն տվեք տղամարդուն ինքնուրույն ընտրություն կատարելու:

 

Ե՞րբ է հարսանիքը
Եթե Ձեզ սկսել է հուզել այս հարցը, ապա ուշադրություն դարձրեք նրա վերաբերմունքին Ձեր անձի հանդեպ. դա ավելի շատ տեղեկատվություն կտա Ձեզ, քան այդ հարցը տալը:

 

«Friends» հեռուստասերիալից մի դրվագ

Երբ ենք հանդիպելու հաջորդ անգամ
Այս հարցը թողեք տղամարդուն: Ինչքան էլ զարմանալի թվա, տղամարդուն ավելի հաճելի է զգալ, որ հենց նա է պայքարում Ձեզ համար, ոչ թե հակառակը

 

Սիրո՞ւմ ես ինձ
Հարցնելով սա' նշանակում է կասկածել զուգընկերոջը: Դրանից բացի՝ այս հարցը նաև վկայում է Ձեր անինքնավստահ լինելու մասին: Աշխատե’ք Ձեր ինքնազարգացման վրա, սովորե’ք ինչ-որ նոր բան, կենտրոնացե’ք Ձեր պահանջմունքների վրա, քիչ ժամանակ անցկացրեք սիրելիի հետ և շուտով կհասկանաք՝ կարոտում է, թե ոչ:

 

Սիրե՛ք ձեր տղամարդուն, գնահատե՛ք նրան և մի տվեք ավելորդ հարցեր