Համբույրը կրքի պոռթկում է և որպես արդյունք՝ մարմնի վրա թողած հետք: Իսկ ի՞նչ անել, եթե այդ հետքն այնպիսի հատվածում է, որտեղ այն քողարկելը շատ դժվար է:
Եվ այսպես՝ ինչպե՞ս հեշտությամբ ազատվել համբույրի թողած հետքից: Գլխավորը «սիրո այս նշանը» հնարավորինս շուտ բացահայտելն է: Կապտուկի վրա որևէ սառը բան դրեք: Դրանք կարող են լինել սառույցի խորանարդիկներ՝ փաթաթված անձեռոցիկի կամ կտորի մեջ, ինչպես նաև սառցարանում սառեցված մրգեր:

Սառույցը կապտուկի վրա պահեք 10-15 րոպե:
Թարմ կապտուկը կարելի է հեռացնել, եթե մշակեք սոդայի թունդ լուծույթով:
Նոր ձևավորվող կապտուկին օգնում է նաև ատամի սպիտակ մածուկը:
Այն կարող է քոր առաջացնել, բայց կապտուկը կհեռացնի:

Բժիշկները խորհուրդ են տալիս մաշկը մշակել տրոքսևազինի եւ հիրուդոիդի քսուքով. հարկավոր է դրանք հավասար չափաբաժիններով խառնել:
Այդ քսուքն օգտագործեք օրական երեք անգամ: