Քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի եւ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի հարաբերությունները ակնհայտորեն բարեդրացիական չեն։ Չի լինում կառավարության գեթ մեկ նիստ, երբ կադաստրին և քաղաքաշինությանն առնչվող որեւէ նախագիծ քննարկվի, և այդ ամենը չուղեկցվի Վահագն Վերմիշյան- Սարհատ Պետրոսյան լեզվակռվով։ Կառավարության վերջին նիստերից մեկում եւս նման մի դրվագ եղավ, որը կանխեց Նիկոլ Փաշինյանը՝ թույլ չտալով, որ Վերմիշյաննը ներկայացնի իր առարկությունները։

 

Վերմիշյանն անձնապես ուղղակի տանել չի կարողանում Պետրոսյանին՝ նրան համարելով «սխալ» մասնագետ, եւ կարծում է, որ Կադաստրի կոմիտեն չպետք է լինի։ Թեպետ՝ ասում են, որ ի սկզբանե ինքն էր ցանկանում ստանձնել այս կոմիտեի ղեկավարումը։ Սարհատ Պետրոսյանի ցանկությունն էլ հասկանալի է. նա ըստ էության անիմաստ է համարում հենց քաղշինի գոյությունը և ցանկանում է, որպեսզի Վերմիշյանի լիազորությունները վերապահվեն իրեն: Ուշագրավ է, որ վարչապետ Փաշինյանը այս հեռակա պայքարում բռնել է Սարհատ Պետրոսյանի կողմը և առիթը բաց չի թողնում վերոնշյալ նիստերի ընթացքում նկատողություն և կոռեկտության կոչ անել Վերմիշյանին:

 

Պետրոսյանը բավական մտերիմ հարաբերությունների մեջ է իմքայլականների հետ, բացի այդ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան է: Թերևս վարչապետի պադդեռժկան պայմանավորվում է հենց այս հանգամանքներով: Փաշինյանը, իհարկե, կարող էր ներթիմային ռազբորկաներից վեր կանգնել և ստանձնել արբիտրի դերը, ով կոչ կաներ բոլորին հանգիստ նստել տեղները և էլ ավելի չգցել քաղաքական թիմի՝ առանց այդ էլ անկում գրանցող վարկանիշը: Սակայն այս դեպքում, ինչպես նաև Ալեն Սիմոնյան–Հայկ Սարգսյան հեռակա մենամարտում, երբ կողմերից յուրաքանչյուրը պաշտպանում էր իր բիզնես շահը, Փաշինյանը նախընտրում է պահել թևերից մեկին…