Երեկ Փարաքար գյուղից Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացի 30-ամյա մի տղամարդ։

 

Sputnik Արմենիայի տեղեկություններով' տղամարդն ակնհայտորեն ծեծի ենթարկված է եղել, քանի որ մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ են հայտնաբերվել։

 

Հիվանդանոց եկած Էջմիածնի ոստիկանները շտապել են նրա բնակության հասցե՝ գյուղում գտնվող հանրակացարան, որտեղ վնասվածք ունեցող Հնդկաստանի ևս մեկ քաղաքացու են հայտնաբերել. 24-ամյա տղայի ականջներից մեկը կիսով չափ կտրված է եղել։

 

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում