Կատարելությունը սահմաններ չունի։ Այս կարծիքին է «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը նույնիսկ լավ ստացված լուսանկարներն է խմբագրում Instagram-ի իր էջում հրապարակելու համար։ Այդ հանգամանքի վրա ուշադրություն են հրավիրել @fakegirlsfvckya փակ էւը վարողները. էջը բացահայտում է հայտնիների պլաստիկ վիրահատություններն ու ֆոտոշոփը։

 

Իր էջում հեռուստաաստղը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մանուշակագույն զգեստով։ Հաջորդ օրը @fakegirlsfvckya-ում վիդեո-կոլաժ է հայտնվել օրիգինալ լուսանկարով։ Հոլովակում տեսանելի է, որ Քարդաշյանը փոխել է դեմքը, որպեսզի ծնոտն ավելի փոքր երեւա։ Բացի այդ՝ նա ֆիլտր է օգտագործել, որը կեղծ արեւայրուքի տպավորություն է ստեղծում։

 

 

Էջի հետեւորդներն այդ ամենն անհեթեթ են համարել։ Թեեւ լրջորեն խմնագրված մարմինն ու դեմքը մի անգամ չեն անհանգստացրել Քիմի երկրպագուներին։ Ավելի վաղ աստղը Instagram-ի իր էջում ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ զբոսանքից լուսանկար էր տեղադրել։ Լուսանկարում նա պատկերված էր ատլասյա կիպ կոմբինեզոնով։ Նա լրջորեն խմբագրել էր դեմքն ու ձեռքերը՝ դրանք փոքրացնելով։ Փոքրացվել էր նաեւ գոտկատեղը, փոխվել դեմքի օվալը։