Ամռանը կանայք ավելի հեշտությամբ են օրգազմի հասնում, որի «մեղավորը» արեւի ճառագայթներն են, որոնք խթանում են որոշ հորմոնների արտադրությանը։ Հետեւաբար, կուրորտային սեքսը բավականին հաճախ հանդիպող երեւույթ է՝ չնայած կան մանրուքներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել

Սեքս ջրի մեջ. Ծովափին հանգստանալիս, միգուցե, ջրի մեջ սիրով զբաղվելու ցանկություն առաջանա։ Սակայն մինչ խենթություններին տրվելը, մտածեք միկրոբների մասին։ Չէ՞ որ սեռական ակտի ժամանակ դրանք կարող են ներթափանցել սեռական օրգաններ։ Բացի այդ, չպետք է մոռանալ նաեւ տաք ավազից հետո սառը ջուրը մտնելու մասին, որը անոթների կծկումների պատճառ կարող է դառնալ։ Բացի այդ, ջուրը հեռացնում է հեշտոցային քսուքը, ինչի արդյունքում գործընթացն ավելի ցավոտ է լինում։ Եզրակացություն, չպետք է ջրի մեջ սիրով զբաղվել։

Սեքս անծանոթի հետ. Երբեմն գեղեցիկ արտաքինով անծանոթը կարող է խենթացնել եւ կուրացնել ձեզ։ Սակայն անգամ դպրոցահասակ երեխան գիտի, որ չի կարելի անծանոթների հետ սեքսով զբաղնել։ Պատահական կապերը կարող են լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ։ Կարծում ենք՝ թվարկելու կարիք չկա։

Օգտագործեք հուսալի պահպանակներ. Եթե նույնիսկ որոշել եք սեռական հարաբերություններ ունենալ անծանոթի հետ, չպետք է մոռանալ պահպանակի մասին։ Իսկ եթե արդեն իսկ առանց պահպանակի եք սիրով զբաղվել, ուրեմն հարկավոր է մանգանա-կալիական (марганцовка) լուծույթով (բաց վարդագույն) մշակել սեռական օրգանները եւ դիմել բժշկի։ Նա բուժումներ կնշանակի անցանկալի հիվանդություններից կամ հղիությունից խուսափելու համար։

Սեքս՝ մաքուր օդի պայմաններում. հիանալի է գաղափար է։ Սակայն կեսօրին՝ շոգ եղանակային պայմաններում դրսում սեքսով զբաղվելու համար պետք է ֆիզիկապես շատ առողջ լինել։ Սա վտանգավոր է հատկապես այն մարդկանց համար, ովքեր սիրտ-անոթային խնդիրներ ունեն։ Իսկ ինչ պետք է անել։ Ճիշտ է, փոքր-ինչ սպասել եւ երեկոյան սեքսով զբաղվել ձեր սիրելի անձնավորության հետ։