Անսպասելի փաստը հայտնաբերել են «Գահերի խաղ»-ի հնդիկ երկրպագուները։ Պարզվում է՝ հայտնի սերիալի ամենաէպիկական պահերից մեկը վերցվել է հնդկական հեռուստատեսային սերիալից, որը պատմում է Ալադինի արկածների մասին, հայտնում է «Esquire» ամսագիրը։

 

 

 Game of Thrones Night King

 

 

 

«Գահերի խաղ»-ի ութերորդ եթերաշրջանի երրորդ սերիայում Արյա Սթարկը սպանում է սպիտակ քայլողների բանակի առաջնորդին՝ Գիշերվա թագավորին։ Հերոսուհին նրա վրա հարձակվում է՝ դաշույնը ձեռքին, սակայն վերջինս բռնում է նրա պարանոցից։ Շնչակտուր լինելով՝ Արյան գցում է զենքը եւ մյուս ձեռքով այն մտցնում չարագործի որովայնը՝ այդ կերպ փրկելով բոլորին։ Instagram-ի Jitha Lel օգտատերը հատված է հրապարակել

 

Նշվում է, որ Ալադինի մասին շոուի սերիան թողարկվել է 2018թ.-ի կեսերին։ «Գահերի խաղ»-ի եզրափակիչ էպիզոդի նկարահանումներն անց են կացվել մոտավորապես նույն ժամանակ։