Ալկոհոլի և սեքսի միջև «հարաբերությունները» շատ տարօրինակ են: Մի կողմից՝ այն օգնում է թուլանալ և դրսևորել սեռական ակտիվություն, մյուս կողմից՝ բացասական ազդեցություն է թողնում սեռական վարքագծի վրա: Այդ դեպքում սեքսից առաջ խմե՞լ ալկոհոլային խմիչքներ, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը գտնելու համար ներկայացնում ենք ալկոհոլի առավելությունները և թերությունները:

 

Առավելություններ.

Ալկոհոլը վերացնում է արգելքները:Մասնագետները վստահեցնում են, որ ալկոհոլը չի բարձրացնում լիբիդոն, սակայն թուլացնում է լարվածությունը և հաղթահարում այն խոչընդոտները, որոնք ազդում են լավ սեքսի վրա:

Մի քանի գավաթ գինին կօգնի մոռանալ կազմվածքի թերությունների և անհանգստությունների մասին:

Ալկոհոլն օգնում է կենտրոնանալ ներկայի վրա: Սեքսուալ ցանկության վրա ազդող բացասական գործոններից մեկը սթրեսն է: Ալկոհոլը նվազեցնում է նեյրոնների ակտիվությունը և լարվածության մակարդակը: Խելահեղ սեքսը պահանջում է լիակատար հանգիստ:


Մեծացնում է զուգընկերոջ հանդեպ կիրքը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ոգելից խմիչքների ազդեցությամբ զուգընկերն ավելի գայթակղիչ է դառնում: Իհարկե, կարևոր դեր ունի նաև տրամադրությունը և հարաբերությունների տևողությունը:


Մեծացնում է սեռական ցանկությունը: Ալկոհոլն ազդում է գլխուղեղի պրեֆրոնտալ կեղևի վրա, որը պատասխանատու է զգացմունքների համար: Օրինակ, եթե ցանկանում ես պարզել՝ տղամարդն ինչպես է քեզ իրականում վերաբերվում, մեկ գավաթ գինի խմիր: Անշուշտ, պետք չէ մոռանալ, որ մեծ քանակությամբ ալկոհոլը հակառակ ազդեցությունն է ունենում:


Թերություններ

Որոշ մարդկանց հակացուցված է ալկոհոլը: Սեքսից առաջ ոմանք ալկոհոլային խմիչքներ են օգտագործում, իսկ մյուսներն էլ դեղամիջոցներ, որոնց հետ ալկոհոլը խիստ հակացուցված է: Արդյունքում ալկոհոլը փչացնում է ողջ երեկոն:


Համաձայնություն և բացասական գնահատական: Ալկոհոլի ազդեցությամբ զուգընկերները երբեմն այնպիսի «քայլեր» են անում, որոնք չեն սիրում: Շատ դեպքերում ալկոհոլը հանգեցնում է այնպիսի իրավիճակների, երբ զույգերը դադարեցնում են սեռական ակտը:


Վատ սեքս: Ալկոհոլի մեծ չափաբաժինը տղամարդկանց մոտ սեքսուալ դիսֆունկցիաներ է առաջացնում, իսկ կանանց մոտ՝ նվազեցնում լիբիդոն:


Մեկուսացում զուգընկերոջից: Հաճախ հարաբերությունների ընթացքում մեծ քանակությամբ ալկոհոլի պատճառով զույգերը հեռանում են միմյանցից և օտարանում:


Սիրելիներս, հաճելի սեքս ունենալու համար բավարար է ճանաչել Ձեր և Ձեր սիրելիի մարմինը