ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից կատարելով հետևյալ գրառումը.

«Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ։ Մեկնում եմ Մեխակավան՝ ինչպես սպաների կանանց, այնպես էլ զինվորների հետ հանդիպման։ Իսկ մինչ ճանապարհ մեկնելը չէի կարող կանգառ չանել Արցախի խորհրդանիշի մոտ»: