Մի պահ արի թույլ տանք մեր երևակայությանը' թևեր առնել ու անցնել այն բոլոր սահմանները, որոնք ֆիզիկապես երբեք չենք հատի:

 

Հասցրեցի՞ր պատկերացնել մի բան: Լավ է, հիմա փորձենք հասկանալ' ֆատնազիաներից որն, ինչ է նշանակում:

 

«Շատ կանայք գրգռվում են այնպիսի բաներից, որոնք պրակտիկորեն երբեք չեն անի, օրինակ, անծանոթի հետ սեքսով զբաղվելը»,- ասում է «Երկար օրգազմ» գրքի հեղինակ Պատրիսիա Թեյլորը:

 

Նա նաև նշում է, որ եթե անգամ չէինք ցանկանա իրականում ապրել մեր պատկերացրած «կեղտոտ» երազները, այնուամենայնիվ, դրանց վերծանումը չափազանց կարևոր է' ինքներս մեզ հասկանալու համար:

 

Եվ այսպես, կանանց համար ամենաընդհանուր ֆանտազիաները և դրանց մեկնաբանությունները ըստ

Պատրիսիա Թեյլորի.

● Քո երևակայությունը
Դու մերկապար ես պարում ակումբի բեմին:

 

Ի՞նչ է դա նշանակում
Այդքան տղամարդկանց ուշադրությունը վայելելը, ինչը ենթադրվում է ակումբային մերկապարի դեպքում, վեր է էգոյի փառաբանման սահմաններից, և դու կցանկանայիր այնքան ինքնավստահ լինել կառուցվածքիդ հարցում, որ հրապարակավ մերկանայիր մինչև ոտքերիդ ծայրը:

 

Ի՞նչ անել
Որքան լավ ես քեզ զգում, չէ՞, երբ պճնվում ես որևէ խնջույքի համար: Սեքսի համար պճնվելը նույն զգացողությունը կարող է արթնացնել: Հեռացրու անցանկալի մազերը, մերսիր մարմինդ փայլող լոսյոնով, սեքսուալ օծանելիքով քեզ երես տուր: Սա ինքդ քեզ ցուցադրելու տրամադրություն կառաջացնի:

 

● Քո երևակայությունը
Դու որևէ անծանոթ տղամարդու հոգածության տակ ես:

Ի՞նչ է դա նշանակում
«Պատկերացնել, որ տղամարդը գերակայություն ունի մեր նկատմամբ, կանանց համար առաջնային ֆանտազիա է»,- ասում է մեր փորձագետը: Դա է պատճառը, որ հաճախ մեզ թվում է, թե նման խիստ վերահսկողության տակ պիտի լինեն մեր կյանքի բոլոր ասպեկտները, ոչ միայն անկողնայինը, հետևաբար, վերահսկողությունը տղամարդու ձեռքը տալու գաղափարը մեզ համար սփոփանքի նման մի բան է:

Ի՞նչ անել
Վերահսկողությունից կատարելապես ազատ լինելու զգացողությունը կարող է իրականում վախեցնել: Ուրեմն, չես վախենում, չես ազատվում վերահսկողությունից ու թույլ ե տալիս նրան առաջնորդել քեզ անկողնում: Ու երբ նա վերևից է, պառկած է քեզ վրա, բարձրացնում ես ու խաչում ձեռքերդ վերևում' ասես, քեզ կապել են:

● Քո երևակայությունը
Հետևում ես' ինչպես են երկու կանայք սեքսով զբաղվում

Ի՞նչ է դա նշանակում
Դու գիտես, ինչ ասել է լինել կին ու գաղափար անգամ չկազմել, թե ինչ են զգում տղամարդիկ սեքսի ժամանակ: Երբ կադրում միայն կանայք են, համբույրը, հպումն ու մնացյալը կարող են պատկերացում տալ քեզ այդ մասին, ինչի պակասը, կարծես, զգում ես: Բացի դա, “աղջիկն աղջկա հետ” տեսարանը սովորաբար ավելի զգացմունքային հարաբերություններ ունենալու պահանջ է նշանակում:

Ի՞նչ անել
Որպեսզի զուգընկերոջիցդ ավելի զգացմունքային շոյանքներ ստանաս, պետք է պայմաններ ապահովես դրա համար. դանդաղ մեղեդի, մոմեր, գայթակղիչ ներքնազգեստ: Հավատա, այդ դեպքում նա կիրագործի քո ուզած քնքշանքները' բուն գործին անցնելով շատ դանդաղ: