Բաղադրիչներ

 

կաղամբ (ծաղկակաղամբ) - 500 գր
սոխ - 50 գր
վարունգ - 1 հատ
սամիթ - 1 կապ
հավի փափկամիս - ըստ ճաշակի
Սոուսի համար՝
մայոնեզ - 70 գր
թթվասեր - 70 գր
սոյայի սոուս - 1 ճ/գ
աղ - ըստ ճաշակի
աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակ

 

աղցան-հում-ծաղկակաղամբով


Ծաղկակաղամբը զգուշորեն լվանում ու մանր կտրատում ենք։




Սոխը, սամիթն ու վարունգը նույնպես մանր-մանր կտրատում ենք։



Այժմ պատրաստում ենք սոուսը, որի համար բոլոր բաղադրիչները լցնում ենք առանձին տարայի մեջ ու խառնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։



Աղցանի բաղադրիչներին ցանկության դեպքում ավելացնում ենք մանր կտրատած հավի եփած փափկամիս։ Այդպես այն ավելի հագեցնող է լինում։


Աղցանին ավելացնում ենք սոուսն ու համեմում աղով և պղպեղով։



Աղցանը պատրաստ է։ Վայելում ենք։

Գիտե՞ք որ ծաղկակաղամբը կարելի է ուտել նաև հում վիճակում։ Այդպես այն շատ ավելի օգտակար է։ Իսկ երբ աավելացնում ենք մի քանի այլ բաղադրիչ ու համեմում սոուսով, այն դառնում է նաև շատ համեղ։