Համընկնումներ մեր կյանքում հաճախ են պատահում: Օրինակ' երբ մենք ինչ-որ մեկի մասին ենք մտածում, նա հանկարծ զանգահարում է մեզ: Կամ ինչ-որ երգ է լինում մեր մտքում, որը հանկարծ հնչում է ռադիոյով: Հաճախ այս պատահականություններն ու համընկնումները ոչինչ չեն նշանակում, սական երբեմն դրանք կարող են նույնիսկ վախեցնել: Այս հոդվածում առանձնացրել ենք 10 ամենազարմանալի ու հետաքրքիր համընկնումները ու զուգադիպությունները:

 

 Երկու ֆին եղբայրներ

Որ տեսանկյունից էլ նայեք, այս դեպքն իսկապես տարօրինակ է: 2002թ.-ին Ֆինլանդիայի Ռահե քաղաքից 70 տարեկան երկվորյակ եղբայրները ձնաբքի ժամանակ զոհվում են' հեծանիվներով բախվելով բեռնատարների: Հետաքրքիրն ու տարօրինակը սակայն այն է, որ նրանք զոհվում են առանձին, տարբեր պատահարներից, որոնք նույն ճանապարհի վրա են տեղի ունենում իրարից ընդամենը մեկ մղոն հեռավորության վրա: Իսկ պատահարները միմյանց հաջորդել են, գրեթե երկու ժամվա տարբերությամբ, և երկրորդ եղբայրը նույնիսկ տեղյակ չի եղել մյուս եղբոր հետ պատահած դժբախտության մասին (այնպես որ, պետք է բացառել ինքնասպանության վարկածը): Իհարկե, նույնական երկվորյակների հետ կապված համընկնումների մասին տասնյակներով պատմություններ կարելի է նշել, օրինակ' թե ինչպես են իրարից առանձին ապրող երկվորյակները տարիներ անց միմյանց հանդիպելով պարզել, որ նույն շարժումները, նույն հետաքրքրություններն ու նախասիրություններն ունեն, կամ նույն աշխատանքը և նույնիսկ նույն անունով ամուսին: Այնպես որ, մահանալու դեպքն էլ կարող էր պատահել. ինչո՞ւ ոչ:

 

 Քենեդի-Լինքոլն կապը

 

Այս դեպքը կապված է պատմական երկու հայտնի դեմքերի հետ: Երկու նախագահների' Լինքոլնի և Քենեդիի միջև բազմաթիվ նմանություններ ու համընկնումներ կան հատկապես նրանց սպանության հետ կապված: Այսպես, երկու նախագահներն ընտրվել են միմյանցից 100 տարի անջրպետով (Լինքոլն' 1860թ., Քենեդի' 1960թ.): Երկու նախագահներին էլ հաջորդում են հյուսիսային նահանգներից Ջոնսոն անունով տղամարդիկ և այս երկու Ջոնսոնները ծնված են լինում 100 տարի տարբերությամբ (Էնդրյու' 1808թ., Լինդոն' 1908թ.): Նախագահների մարդասպանները ծնված են նորից միմյանցից 100 տարի տարբերությամբ (Բուս' 1839թ., Օսվալ' 1939թ.), և երկուսն էլ մահացել են մինչև իրենց պատիժը կրելը: Լինքոլնին կրակում են թատրոնում, իսկ մարդասպանին բռնում են պահեստում, մինչդեռ Քենեդին սպանվում է պահեստից, իսկ մարդասպանին բռնում են թատրոնում: Եվ վերջապես Լինքոլնի վրա կրակում են Ֆորդի թատրոնում, իսկ Քենեդիի վրա այն ժամանակ, երբ նա Ֆորդ Լինքոլն մեքենայում էր: Եվ ամենահետաքրքիրը' Քենեդու քարտուղարի անունը Լինքոլն էր' Էվելին Լինքոլն, իսկ Լինքոլնի քարտուղարի անունը Քենեդի էր։

 

Գավրիոլ Պրինսիպը և Էրցերցոգ

 

Անհավանական է, որ 20 տարեկան բոսնիացի հասարակ գյուղացին պատկերացներ, որ իր արարքները կարող են փոխել 20-րդ դարի հետագա ամբողջ ընթացքը, բայց դա հենց այն է, ինչ իրականում տեղի ունեցավ, երբ 1914թ.-ի հունիսին նա վերցրեց ատրճանակն ու երկու անգամ կրակեց Ավստրո-Հունգարիայի առաջնորդ Էրցերցոգ Ֆրանց Ֆերդինադին և իր կնոջը' Սոֆիին, տանող մեքենայի վրա' սպանելով երկուսին էլ: Նրանց մահը բերում է այն իրադարձությունների շղթային, որոնք աշխարհը տարան դեպի պատմության ամենաարյունալի պատերազմներից մեկն ու հետագայում նպաստեցին կոմունիզմի և նացիզմի ծագմանը: Իսկ հետաքրքիրն այն է, որ սա երբեք էլ տեղի չէր ունենա, եթե չլիներ մի պատահական համընկնում: Այսպես, Պրինսիպը, ինչպես պարզվում է, մի հանցախմբի անդամ էր, որը մտադրված էր սպանել Էրցերցոգին այդ օրը, սակայն ինքը մի քանի օր առաջ նռնակով մի մարդու սպանությունը ձախողելով հրաժարվել էր այդ առաջադրանքից: Այդ օրը նա սրճարանում էր, և երբ վերջացնելով իր ճաշը դուրս է գալիս այնտեղից, պատահաբար տեսել էր Էրցերցոգի մեքենան ոչ ավել, քան 20 ոտնաչափ հեռավորության վրա: Վարորդը սխալ ուղղությամբ էր մեքենան տարել, և հետ վարելու ժամանակ անջատվել էր շարժիչը, իսկ Էրցերցոգն ու նրա կինը նստած սպասում էին մեքենայի նորոգմանը: Արագ մտածելով' Պրինսիպը հանում է ատրճանակն ու կրակ բացում' սպանելով զույգին: Ու այս ամենը պատահում է վարորդի սխալվելու ու Պրիսիպի ուտել սիրելու պատճառով։

 

Կրկնակի մարդասպանություն միմյանցից 157 տարի տարբերությամբ

 

Թվում է, թե հետաքրքիր զուգադիպությամբ երկու կանայք' Բարբարա Ֆորեսթն ու Մարի Աշֆորդը, նույն հանցագործության զոհն են դառնում Անգլիայի Բիրմինգհեմի փոքրիկ Էրդինգթոն գյուղոմ: Երկուսն էլ քսան տարեկան, ծնված նույն օրը բռնաբարվել ու խեղդամահ են արվել: Նրանց դիերը հայտնաբերվել են միմյանցից մոտ 250 մետր հեռավորության վրա, երկուսն էլ գտնվել են հենց նույն օրը' մայիսի 27-ին, միմյանցից 157 տարի անջրպետով (1817թ. և 1974թ.): Երկու դեպքում էլ սպանվածները սպանության օրվա երեկոյան այցելած են լինում իրենց ընկերներին, երկուսն էլ նոր զգեստ են հագնում և գնում պարելու (որտեղ էլ ենթադրաբար նրանք հանդիպել են իրենց սպանողին): Դեռ մտածում եք, թե այս դեպքերը միմյանց հետ այնքան էլ կապված չե՞ն: Իսկ ի՞նչ կասեք այն դեպքում, եթե իմանաք, որ երկու դեպքում էլ մարդասպանի անունը նույնն է' Թորնթոն:

 

 Բուսն ու Լինքոլնը


Պարզվում է, որ Ջոն Ուիլքինս Բութի' նախագահ Լինքոլնին Ֆորդ թատրոնում սպանելու դեպքից մի քանի ամիս առաջ նախագահի որդի Ռոբերտ Թոդ Լինքոլնը մարդաշատ երկաթուղային պլատֆորմին սպասում էր Նյու Ջերսի մեկնող գնացքին, երբ կորցնելով հավասարակշռությունը' սայթաքում է, և քիչ է մնում' ընկնի կամաց ընթացող գնացքի տակ. ճիշտ ժամանակին նրան փրկում են: Շրջվելով նա տեսնում է, որ իրեն փրկողը հայտնի դերասան Էդվին Բութն էր' Ջոն Ուիլքինսի եղբայրը: Հետաքրքիր զուգադիպություն է. նախագահի տղան փրկվում է այդ նույն նախագահին սպանողի եղբոր կողմից: Բացի այդ Լինքոլնի միակ ողջ մնացած տղան կարծես հենց զուգադիպությունների կենտրոն լիներ իր ներկայությամբ. նա ներկա է եղել նախագահ Գարֆիլդի 1881թ.-ին (այն ժամանակ նա Գարֆիլդի քարտուղարն էր պատերազմների գծով և սպանության ականատես է լինում այդ ժամանակ) և 1901թ.-ին նախագահ Մքինլիի սպանություններին: