Դան Ղարիբյանը, որ  հայտնի դարձավ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունից հետո, Հայաստանում է։

Ֆրանսիայում հայտնի Bratsch խմբի հիմնադիրներից մեկը'՝ Դան Ղարիբյանը, Սայաթ–Նովայի «Քանի վուր ջան իմ» ստեղծագործությունը երգել է Գեղարդի վանքում։ Տեսագրությունը հրապարակել է արվեստագետ Դանիել Արաբյանը։

 

«Գեղարդի վանք։ Հայաստան կատարած ուղևորության կախարդական պահերից մեկը», – գրել է նա։