Dերասանուհի Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հետ ամուսնությունից հետո թողել է իր դերասանական կարիերան : Չնայած այդ հանգամանքին, Suits սերիալի ստեղծողները, որում Ռեյչել Զեյնին էր մարմնավորում Մեգանը, հրապարակել է վերջին եթերաշրջանի թրեյլերը, որտեղ կան նաև Մեգանի մասնակցությամբ կադրեր: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերջին եթերաշրջանում Մեգանից լինելու են նրա հին կադրերից` որպես հերոսների հիշողություններ:

 

Հիշեցնենք, որ դքսուհին հանդես է եկել սերիալի 7 եթերաշրջաններում: