Մի քանի նշան, որոնք մատնում են ձեր ամուսնու դավաճանությունը։

Նա սկսել է շատ աշխատել, նույնիսկ՝ շաբաթ-կիրակի։

Իր հեռախոսը ձեզնից հեռու է պահում կամ չի բաժանվում դրանից, կամ, որ ավելի վատ է, նոր հեռախոսահամար է վերցրել, իբր՝ կորպորատիվ, եւ այն ձեզ չի տալիս։

Տարօրինակ է պահում իրեն, ինտիմ հարաբերություն չի ունենում ձեզ հետ՝ պատճառ բերելով հոգնածությունը։

Կորցրել է հետաքրքրությունն ընտանեկան գործերի հանդեպ, որոնցով միասին զբաղվել եք շաբաթ-կիրակի։

Ուշադիր եղեք եւ մի մոռացեք, որ ամեն դեպքում չարժե կտրուկ լինել։ Ձեր հարաբերությունները, նույնիսկ դավաճանության դեպքում, կարելի է փորձել կարգավորել»։