Կարելի՞ է արդյոք ստիպել տղամարդուն անել այն, ինչ ուզում ես և դրա հետ մեկտեղ այնպես, որ նա հիացած մնա քեզնից ու ձեր մտերմությունից: Այն էլ ինչպես է կարելի: Այսօր բացահայտում ենք սեքս-աստվածուհու գաղտնիքները, որոնք, պարզվում է, այդքան էլ բարդ չեն:

Ակնարկիր նրան, թե ինչպես ես ուզում

Տղամարդիկ, որպես կանոն, կենտրոնացած են սեքսի «կուլմինացիայի» վրա և նրանց համար այդքան էլ կարևոր չի, թե ինչպես են այն ձեռք բերում: Բայց նա ուրախ կլինի, որ դու հենց «պրոցեսի» մեջ ակնարկես, թե ինչ ես ուզում:

Ուղարկիր նրան «կրքի ազդանշաններ»

Այսինքն' տնքոցներ, բացականչություններ և ճանկռոտումներ: Մի զսպիր քեզ. թող սիրելիդ իմանա, թե ինչն է քեզ հաճույք պատճառում:

Էքսպերիմենտներ արա մարմնիդ հետ

Գրկիր նրան ոտքերով, ծալիր մարմինդ, մի խոսքով արա այն, ինչ հուշում է քեզ բնությունը:

Սեռական կյանքին մի քիչ էքստրիմ ավելացրու

Էքստրեմալ իրավիճակներում ուղեղն արտադրում է ավելի շատ տեստոստերոն, ինչն ուժեղացնում է ինտիմից հաճույքը:

Ավելի շատ մարմնային կոնտակտ

Աշխատիր մաքսիմալ կիպ դիպչել սիրելիիդ սեքսի ժամանակ. դա տպավորություն կստեղծի, թե մի մարմին եք դարձել:

Անպայման «շնորհակալություն« հայտնիր սեքսի համար

Բայց ոչ բառացի: Պարզապես կարող ես սեքսից հետո նայել նրա աչքերին, ժպտալ ու կամացուկ ասել. «Այնքան լավն էիր, սիրելիս…»