Լուսինե Թովմասյանի եւ Արթուր Հովհաննիսյանի ընտանիքը շուտով կհամալրվի: Զույգի երկրորդ երեխան կծնվի Վաշինգտոնում, որտեղ էլ այս շրջանում գտնվում են նրանք՝ իրենց դստեր հետ: Լուսինեն ապագա փոքրիկին վերաբերող հարցերի է պատասխանել ինստագրամյան իր էջում՝ դրանք հրապարակելով գեղեցիկ լուսանկարների ուղեկցությամբ:

Տղայի ծննդին նրանք սպասում են օգոստոսի սկզբին: Անունը դեռ չեն որոշել, սակայն հետեւորդներից մեկի առաջարկով ներկայացրել է հավանական տարբերակները՝ Արսեն, Առնո, Արես, Ալեք:

Լուսինեն նշել է, որ մի քանի ամսով հյուր են գնացել ամուսնու ծնողներին: Իսկ կվերադառնան աշնանը․ «Երեք ամիս, եւ ես կլինեմ Երեւանում: Ո՛չ, ո՛չ եւ եւս մեկ անգամ՝ ո՛չ: Չեմ ուզում ապրել ԱՄՆ-ում, Երեւանն ամենալավ քաղաքն է»,-գրել է նա: