Դերասանուհի, հաղորդավարուհի Նզենի Հովհաննիսյանը իր ինստագրամըան էրում նոր ճերմակ զգեստով լուսանկար է հրապարակել և գել․

 «Երևանը` գրված ու չգրված օրենքների քաղաք: 

Քեզ կեղեքող սիրահարի պես է. նրա հետ երկար չես կարողանում, այրվում ես, առանց նրա` հիվանդանում, մոխրանում: Երևանին կամ տրվում ես ամբողջապես, բացվում, դառնում մի սիրտ ու մի հոգի, կամ էդպես էլ քեզ չի ընդունի. կիսատություն չի սիրում: 
Աշխարհի օվկիանոսներում լողացող նավի պես է, չգիտես, երբ կխորտակվես կամ, երբ կդառնաս Նավապետ: 
Երևանը` անթիվ անհամար քարերի ու երբեմն խեղդող շենքերի մեջ էդքան փխրուն ու խոսող, երբեմն անողոք, երբեմն էլ չափազանց հանդուրժող: Երևանն իր կեսգիշերում օգնության պատրաստ անծանոթներով ու օրը ցերեկով դավաճանող յուրայիններով: 
Անասելի փոքր ու միևնույն ժամանակ անչափ` իր գրկի ու սիրո համատեքստում: Ամենօրյա գործողությունների տակ թաքուն հետաքրքրություններ պահած, մանկական ճիչերով լի ու հենց նրանց համար անհավանական անհարմար Երևանը) 
Վաղվա օրվա հավերժական վախը սրտում զգացնող ու «այսօր»- ի քաղցրով ապրող Երևանը... Էկլեկտիկ` իր ճարտարապետությունից մինչև կենցաղավարություն...
Սիրո համը տվող ու դառնության չափ խոցող Երևանը: 

Միշտ մարդաշատ ու մարդամոտ, և այդքան միայնակ... Երևանը: (ՆՀ)



 

#nazenihovhannisyan #yerevan»