Ձեզ ենք ներկայացնում այն, ինչի մասին լռում են տղամարդիկ

1.Տղամարդիկ երբեք բաց չեն թողնում այն կանանց ում հետ իրենց իրոք հաճելի է և հետաքրքիր: Անգամ նրանց' ում հետ ամեն ինչ միանգամից հարթ չի եղել:

2. Նրանք հասկանում են կանանց իրականից երկու անգամ ավելի քիչ, բայց երկու անգամ ավելի շատ, քան կարող են կանայք պատկերացնել:

3.Նրանք կարող են պետք եկած ժամանակ կերակուր պատրաստել, լվացք անել և երբեք չեն հանդուրժի կնոջ կամակորությունները հանուն տնային գործերի:

4. Տղամարդիկ ոչ թե վախենում են ուժեղ կանանցից, այլ ուղղակի նրանց տանել չեն կարողանում, ինչպես կանայք' թույլ տղամարդկանց:

5. Եթե տղամարդիկ որևէ հարցի նախաձեռնությունը չեն վերցնում իրենց ուսերին, ապա պատճառը միայն այն է, որ ուղղակի չեն ցանկանում դա անել:

6. Մեծ մասամբ նրանք շատ լավ հասկանում են, թե ինչ են անում, անգամ եթե չեն ուզում դա խոստովանել:

7. Տղամարդիկ կարող են անտրտունջ տանել կնոջ ցանկացած կամակորություն, բայց երբեմն դա անում են տեսնելու համար, թե ուր կարող է հասնել դիմացինի էգոիզմն ու եզրակացություն անել դրանից:

8. Ոչ բոլորն են կնոջ քաշը համարում չափանիշ, իսկ տարիքի հետ դա սկսում է ավելի ու ավելի քիչ նրանց հուզել:

9. Նրանցից շատերը գնահատում են կնոջ «հասանելիությունը», բայց միայն մեկի համար' եթե դա իրենք են:

10. Եթե տղամարդը հրավիրում է կնոջը ռեստորան, շփվում է հետը, ժպտում դա դեռ ոչինչ չի նշանակում: