Սիրո եւ սեքսի համատեղության հարցի շուրջ հոգեբանների եւ փիլիսոփաների մեկսերունդ չէոր գլուխ է կոտրել։ Որքան հաճախ կարելի է լսելոր հարաբերություններիմեջ մեկը մյուսի հետ համատեղելիությունը կարճ է տեւումիսկ հետո սկսվում էգիտակցումըոր դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ի՞նչն է խնդիրըքիմիա՞ն, թե՞ էներգիան։

Խնդիրն էներգիայի մեջ է, այո՛, ձգողականության էներգիայի։ Ազատության, զգացմունքներին տրվելու կարողության։

Սերն ու սեքսը, ցավոք, հազվադեպ են համադրվում։ Քանի որ կրքի եւ սեքսի մեջ իրականում չպետք է արգելքներ, սահմաններ լինեն։ Այդ պատճառով որոշ տղամարդիկ ասում են․ «Կինը սուրբ է» կամ «Չեմ կարող ես կնոջս հետ ինձ թույլ տալ այն ամենը, ինչ ցանկանում եմ»։

 

Հարց է առաջանում. ինչո՞ւ։ Ինչ է, կինը կին չէ՞, գուցե նա այլեւս մարդ չէ՞, այլ տունը լրացնող ինչ-որ առարկա, ինչպես փոշեկուլը կամ սպասք լվացող մեքենան։ Կա՝ եւ լավ է, կատարում է իր գործառույթները՝ դարձյալ լավ է: Իսկ որ նրան այլեւս չես ցանկանում, այդ էլ հասկանալի է, կարելի է եւ դավաճանել։

«Լավ դավաճանությունն ամրացնում է ամուսնությունը» արտահայտությունը կարելի է հաճախ լսել տղամարդուց, սակայն դավաճանությունը կախվածության է վերածվում եւ ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Իսկ ավելի լավ չէ՞ փորձեք ձեր սեռական կյանքը բազմազան դարձնել ձեր սիրելիի հետ։

Պետք է մոռանալ անձնագրում եղած կնիքի մասին եւ նետվել կրքի օվկիանոսը։ Այդ օվկիանոսում մի քանի կաններ կան, չէ՞ որ այդ տարերք է:

Անհրաժեշտ է ամբողջությամբ տրվել նրան։ Ափսոս՝ հնարավոր չէ սեղմել կոճակը եւ որոշ ժամանակով անջատել սթափ գիտակցությունը։ Երբ մենք տրվում ենք որեւէ մեկին, պետք չէ մտածել խնդիրների կամ չվճարված հաշիվների մասին, այն մասին, որ ձեզ մոտ ինչ-որ հատվածում մազահեռացում արված չէ, ինչ-որ տեղ գեղեցիկ չէ, ծալքեր կան, փոսիկներ։ Թող գրողի ծոցը կորչի ամեն բան։ Սեքսին տրվեք առանց արգելակների, ամբողջությամբ։

Ցանկություններով ողողվեք, ցանկալի եղեք։ Այդ ինչ-որ առումով խաղ է, դերասանություն, այդ այն ժամանակն է, երբ երկու մարդ չպետք է վախենան բացվել, տրվել միմյանց։ Այդ տալու եւ վերցնելու ժամանակ է։ Ի՞նչ կա ամաչելու, ումի՞ց։

Պետք չէ լարվել։ Այստեղ կարեւորը թուլանալու կարողությունն է, կենտրոնանալն ու յուրաքանչյուր վայրկյանը վայելելը: Եթե այդ մարդու հետ սեռական մերձեցման եք գնում, ուրեմն այդ մարդը ձեզ հաճելի է։ Դուք ցանկանում եք նրան, ցանկանում եք տիրանալ։ Ուրեմն ցույց տվեք այդ: Թող նա զգա ձեր ցանկությունը։ Փոխանցեք ձեր տրամադրությունը, այրեք ձեր հրով։

Պետք չէ վախենալ ներս թողնել կրքի էներգիան եւ տրվել նրան, քանի որ այդ ընդամենն ակնթարթ է, որը պետք է չքնաղ լինի։

Գործել։ Սիրելիին հաճույք պատճառելը, իհարկե, լավ է, սակայն պետք չէ նաեւ ձեր մասին մոռանալ։ Վերցրեք ձերը։ Մի վախեցեք բարձրաձայնել ձեր ցանկությունների մասին, ընթացքը ձեր ցանկացած ուղղությամբ տարեք։ Անզգա մի եղեք, սակայն զուգընկերոջն էլ թույլ մի տվեք այդպիսին լինել։ Եթե դուք նրանից ինչ-որ գործողություն եք ուզում, ասեք այդ մասին, խնդրեք։ Չէ՞ որ յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ է եւ մարմնի վրա իր «հատուկ» հատվածներն ունի, իսկ գլխում՝ երեւակայություններ։ Սեքսը, ինչպես աշխարհը, բազմազան է, անկանխատեսելի, ֆանտաստիկ։ Այն մի վերածեք ավանդականի, «ամուսնական պարտականության»։ Կարողացեք խաղալ եւ հաճույք ստանալ այդ խաղից։ Եվ հիշեք, սեքսը կեղտոտ չէ, եթե երկուսի ցանկությունները համընկնում են։ Ավելի կեղտոտ է, երբ այն առանց սիրո է։

Նյութը՝ lady.tut.by կայքի