Այն բանից հետո, երբ Black Star ապրանքանիշը զրկվել է հայտնի արտիստներ Եգոր Կրիդից եւ L'One-ից, Թիմաթին ամբողջ ուժերով փորձում է ապացուցել, որ անփոխարելիներ չկան։ Եվ այսպես, ապրանքանիշը 5 նոր պայմանագիր է կնքել։

Նոր արտիստներն են ТНТ-ի «Երգեր» («ПЕСНИ») շոուի մասնակիցները՝ Ars-N, Անետ Սայ, Աննա Բորոնինա, ինչպես նաեւ AMCHI շոուի ֆինալիստը եւ SLAME-ի հաղթողը։ Ըստ Թիմաթիի՝ ինքն ընտրել է արտսիտների, որոնք զգում են ու տեսնում ապրանքանիշի վեկտորը։  

ARS-N-ը, որի իսկական անունն է Արսեն Անտոնյան, երաժշտական նախագծի առավել առեղծվածային եւ խորհրդավոր մասնակից է։ Եթե չլիներ երաժշտության հանդեպ սերը, Անտոնյանը կաշխատեր որպես բժիշկը։ Ընդունվելով բժշկական ֆակուլտետ՝ երաժիշտը կարճ ժամանակ անց թողել է այդ աշխատանքը՝ կենտրոնանալով երգչի կարիերայի վրա։

«Ինձ ֆուտբոլիստ եմ զգում, որը մանուկ հասակից երկրպագել է մի թիմի, երազել կրել նրա համազգեստը՝ խորհրդանիշը կրծքին, եւ երկար ժամանակ անց նա դաշտում կանգնած է այդ համազգեստով, տրիբունաները լի են, եւ կարճ ժամանակ անց կհնչի մեկնարկային սուլոցը։ Խաղը նոր է սկսվում։ Իմ անունն է ARS-N, եւ ես BLACK STAR ապրանքանիշի նոր արտիստն եմ»,- իր միկրոբլոգում գրել է Անտոնյանը։

Հաջողություն ենք մաղթում ու սպասում նոր երգերի։

style.news.am