Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն առանձնանում է յուրօրինակ ոճով, կիսվել է նոր լուսանկարներով՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։

Հմայիչ երգչուհին նոր լուսանկարները հրապարակել է իր միկրոբլոգում։ Աստղիկ Սաֆարյանը վառ գույնի հագուստ է ընտրել, որը զարդարված է մեծ ժապավենակապով։ Երգչուհին արտահայտիչ դիմահարդարմամբ է. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։