Հայազգի գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը՝  Տաթևիկ Կարապետյանը,  հանգստի նպատակով Հայաստանում է:

Նա իր  Instagram-ի իր էջում հրապարակել  է լուսանկարներ, որոնց շարքում  նաև նրա ընտանիքի հայրենի Տաշիր քաղաքի լուսանկարը՝ կից գրելով․

«1828 թվականին Մուշից 7 ընտանիք հիմնվել է մեր բնակավայրում ու հնարավորություն ստացել ապրել իրենց կրոնին համապատասխան կյանքով: Մենք՝ Կարապետյաններս, այդ 7 ընտանիքներից մեկն ենք եղել: Հիմա մենք՝ այդ պատմության հետնորդներս, հատել ենք 3000-ի սահմանը:

Կարապետյաններ, Մխոյաններ, Իսպիրյաններ, Բաղդասարյաններ, Դալալոյաններ, Սուքիասյաններ, Հովսեփյաններ: Ինչո՞վ է պակաս «Գահերի խաղ»-ից»,- գրել է նա: