28-ամյա հանրահայտ մոդել Էմիլի Ռատակովսկին շարունակում է շոկի ենթարկել երկրպագուներին ու օգտատերերին։ Նա կրկին անգամ ներկայացել է կիսամերկ։

Մոդելն իր Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում հանդես է եկել սեքսուալ կերպարում։ Էպատաժային եւ սադրիչ լուսանկարների սիրահար Ռատակովսկին հրապարակված կադրերում կրում է կապույտ երանգի, թելերով լողազգեստ, որը գրեթե չի  ծածկում նրա բարեմասնությունները։ Լուսանկարներն արված են լողափին։