Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Երգչուհին, ով համերգային շքեղ ծրագրով շրջագայում է աշխարհով, կադրում կրում է սեւ տոպ, վարդագույն կիսատաբատ, արծաթափայլ վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում է գոտկատեղին ամրացված պայուսակը։ Կադրին կից նա մեկնաբանություն չի թողել։