Պապարացիները Քլոե Քարդաշյանին դիմավորել են, երբ նա ընկերուհիների հետ ընթրիքի էր գնում։ Ռեալիթի շոուի աստղն ուղեւորվում էր Plata Taqueria & Cantina մեքսիակական ռեստորան։

Աստղը ուլտրանորաձեւ հանդերձանք էր կրում․ Balenciaga ապրանքանիշի վերնազգեստ, սեւ մինի զգեստ, Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկներ եւ երկար գուլպաներ։ Նրա կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը, որը փակել է նրա դեմքի կեսը։

Ավելի վաղ երկրպագուները չեն ճանաչել ամենաերիտասարդ միլիարդատիրոջը՝ Քայլի Ջեններին եւ նրա ավագ քրոջը՝ Քլոե Քարդաշյանին, գովազդային լուսանկարում, որը նվիրված է կոսմետիկայի նոր արտադրանքի թողարկմանը։

 

«Ես նույնիսկ չհասկացա, որ պատկերված են Քլոեն ու Քայլին», «Սա պետք է Քլոե՞ն ու Քայլին լինեն։ Նրանք առանց այդ էլ գեղեցիկ են եւ կարիք չունեն չափից շատ խմբագրելու լուսանկարները», «Ի՞նչ է տեղի ունեցել ձեր դեմքերի հետ։ Դրանք պարզապես անհետացել են... Որքան տխուր է», «Ամեն ինչ խմբագրել են, իսկ Քայլիի սպին թողել են»,- գրել էին հետեւորդները։