36-ամյա երգչուհի Սվետլանա Լոբոդան մեկնել է Թուրքիա, որպեսզի ելույթ ունենա հանգստացողների համար։ Երգչուհին կուրորտային Անթալիայում պարծեցել է մարմնի անթերի կազմվածքով։

Իր Instagram-ում Լոբոդան լուսանկարներ է հրապարակել, որոնցում կերպարանք է ընդունել նյուդ երանգի լողազգեստով։ Աստղի դաջվածքների պատկերներով լողազգեստը հիանալի լրացնում է մաշկի գույնը։

Շիկահեր գեղեցկուհին TTSWTRS ապրանքանիշի լողազգեստով է, որի արժեքը մոտավորապես 16 հազար ռուբլի է։

Սվետլանայի երկրպագուները հիացել են նրա կազմվածքով եւ մեկնաբանությունների հատվածում բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։

Նշենք, որ ավելի վաղ «սուպերաստղը» սեւ, խորը դեկոլտեով լողազգետով լողավազանի մոտ ֆոտոշարք էր իրականացրել։ Կադրերում նա ցուցադրել էր անթերի կազմվածքը։

Սվետլանա Լոբոդայի երկրպագուները մեկնաբանությունների հատվածում գրել են․ «Իդեալական կին», «Գեղեցկուհիների թագուհի», «Հիասքանչ մոդել», «Գեղեցիկ կազմվածքով շքեղ կին։ Նույնիսկ լուսանկարի միջոցով է ձեզնից մեծ էներգիա փոխանցվում»։