21-ամյա աստղ, մոդել, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեններն իր Instagram-ում նոր կադր է հրապարակել, որում ներկայացել է 1-ամյա դստեր՝ Սթորմիի հետ։ Ռեալիթի շոուի աստղը կադրում գրկել է դստերը, իսկ նրանք լուսանկարվել են լոգարանում։

Կադրում Քայլին կրում է բաց մոխրագույն ուլտրակարճ զգեստ, իսկ Սթորմին ճերմակ, ամառային զգեստ եւ նույն երանգի սպորտային կոշիկներ։ «Դու մայրիկինն են ընդմիշտ, փոքրիկս», - հրապարակմանը կից գրել է Քարդաշյան-Ջեններ քույրերից ամենակրտսերը։