Քմահաճ և չլսող երեխաների ծնողները գիտեն, որ, փաստացի, անհնար է փոխել երեխային, որը սովոր է պահանջել, ինչ ուզում է։ Եվ երիտասարդ ծնողները կաշվից դուրս են գալիս՝ փորձելով բավարարել փոքրիկ խռովարարի բոլոր ցանկությունները կամ մեկ այլ ծայրահեղության մեջ են ընկնում՝ թույլ են տալիս ամեն բան։ 

Առանձնացրել ենք երեք ամենագլխավոր և տարածված սխալները, որոնք թույլ են տալիս ծնողները՝ դաստիարակելով իրենց քմահաճ և անկարգ երեխաներին։

1. Ուշադրություն եք դարձնում միայն վատ վարքին
3 ошибки в воспитании, из-за которых может вырасти неконтролируемый ребёнок3 ошибки в воспитании, из-за которых может вырасти неконтролируемый ребёнок3 ошибки в воспитании, из-за которых может вырасти неконтролируемый ребёнок

Դուք միշտ պատժում եք երեխային սխալների, վատ վարքի համար, իսկ երբ երեխան փորձում է իրեն լավ պահել (հավաքում է խաղալիքները, խելոք խաղում է իր սենյակում, չի խանգարում և այլն), նա ուշադրության չի արժանանում։ Երեխային ցույց տվեք, որ նրա դրական քայլերն էլ են ձեր ուշադրությանն արժանանում, հակառակ դեպքում միայն վատ վարքով նա կփորձի գրավել ձեր ուշադրությունը։

2. Մինչև վերջ չեք բացատրում խաղի կանոնները

Սովորաբար երեխան փորձում է ամեն բան անել, որպեսզի խուսափի պատժից և արժանանա ծնողների հավանությանը։ Եթե ծնողները նրան նույն հարցի վերաբերյալ անհասկանալի և իրարից տարբերվող ցուցումներ են տալիս, նա շփոթվում է և չի իմանում, թե ինչպես վարվի և ինչ արձագանքի սպասի ձեզանից։ Այս սխալի ևս մի տարատեսակ է փոխել խաղի կանոնները՝ կախված տրամադրությունից կամ եղանակից։

3. Պլան չեք կազմում և չեք հետևում դրան

Առաջին հերթին երեխային կարգապահություն է անհրաժեշտ։ Երբ խոսքը վերաբերում է լսելուն, պետք է այնպես անել, որ նա չկրկնի միևնույն սխալները, հատկապես եթե դա վերաբերում է մանկական սուտասանությանը կամ ագրեսիային։ Պայմանավորվեք բոլոր մեծահասակների հետ, որոնք մասնակցում են երեխայի դաստիարակությանը, միանման արձագանքել որոշակի սխալներին և գործողություններին։

Ի՞նչ անել, եթե երեխան չի լսում

3 ошибки в воспитании, из-за которых может вырасти неконтролируемый ребёнок3 ошибки в воспитании, из-за которых может вырасти неконтролируемый ребёнок3 ошибки в воспитании, из-за которых может вырасти неконтролируемый ребёнок

1. Նրան ընտրության հնարավորություն տվեք։ Չի՞ ուզում ուտել այս ուտեստը, առաջարկեք ընտրել ուտել շիլան մրգերով, թե ձվով, ընտրել կարմիր, թե կապույտ զգեստը զբոսանքի համար։ Նրան ինքնուրույն որոշելու հնարավորություն տվեք։

2. Սովորեցրեք խաղալով։ Սենյակը հավաքելու համար միասցրեք թայմերը։ Շատ փոքր չափաբաժիններով առաջարկեք փորձել այն ուտեստը, որը նա չի ցանկանում ուտել, նախքան նա հերթական անգամ կհրաժարվի։

3. Լսեք։ Հետաքրքրվելով, թե ինչպես է անցել դպրոցում օրը, ոչ թե ընդհանուր հարցրեք, թե «Ինչպես անցավ օրդ», այլ կոնկրետ հարցեր տվեք, օրինակ. «Ի՞նչ հետաքրքիր բան է եղել այսօր դպրոցում»։

3 ошибки в воспитании, из-за которых может вырасти неконтролируемый ребёнок3 ошибки в воспитании, из-за которых может вырасти неконтролируемый ребёнок3 ошибки в воспитании, из-за которых может вырасти неконтролируемый ребёнок

4. Ձեզ նրա տեղում պատկերացրեք։ Հիշեք, որ ձեր առջև երեխա է, և փորձեք հասկանալ, որ ձեր առջև փոքրիկ մարդ է, որն ուզում է խաղալ և ուրախանալ, այլ ոչ թե հետևել տխուր կանոններին։ Դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե երեխա լինեիք։

5. Մի պատժեք, պարզապես պատժած լինելու համար։ Պատժի նպատակը պետք է լինի հետագայում սխալի ուղղումը, այլ ոչ թե պարզապես ապտակը կամ վախեցնելը։ Հարգեք ձեր երեխային, այլապես նրա վրա ցանկացած առիթով բարկանալու ձեր իրավունքը երեխան նաև իր քմահաճությունների և խռովությունների իրավունքը կհամարի։

Արժանի օրինակ ծառայեք նրա համար, և այդ ժամանակ հավանականությունը, որ երեխան անկառավարելի կմեծանա, նվազագույնի կհասնի։