Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը զայրացրել է և ինստագրամի իր էջում բավական խիստ գրառում կատարել։ Նրան զայրացրել է երկրպագուների մեկնաբանությունը իր հրապարակած տեսանյութի վերաբերյալ, որում Գոհարը վարում էր իր նոր թանկարեք մեքենան։ Երկրպագուների կարծիքով Գոհարը ոչ թե ձեռք է բերել մեքենան, այլ միայն փորձնական է այն վարում։ 

Դրան ի պատասխաան դիմահարդարը գրել է․ «Ես իմ հասցեին այդքան վատ խոսքեր վաղուց չէի լսել, ընդ որում գրում են հիմնականում տղաները․․․ Ես միայն մեկ հարց ունեմ․ ով է Ձեզ խանգարում վեր կենալ և աշխատել և Ձեր վաստակած գումարներով գնել այն, ինչ ցանկանում եք։ Հերիք է արդարացումներ փնտրեք։ Սկսեք գործել»։