Ինտիմ կապ ունենալ յուրաքանչյուրն էլ կարող է, սակայն հոգևոր կապ զուգընկերոջ հետ ոչ բոլորին է հաջողվում հաստատել։

1. Քնեք իրար գրկած

Դա ավելի է մոտեցնում, քան ֆիզիկական կապը։

2. Հոգ տարեք նրա մասին, երբ նա հիվանդ է

Որքան էլ որ ծեծված չլինեն այս խոսքերը, բայց ամեն դեպքում. ընդունեք նրան ոչ միայն առողջ, այլև հիվանդ վիճակում։ Նման պահերին մարդ ուզում է, որ կողքին հարազատ մեկը լինի, ով կուրախացնի և կաջակցի։

3. Միմյանց պատմեք ձեր մանկության մասին

Մանկության գաղտնիքները երբեմն այդպես էլ գաղտնի են մնում։ Բայց հրաշալի է, երբ դուք կիսվում եք այդ պատմություններով ձեր սիրելիի հետ, որոնց մասին ոչ ոք չգիտի։

4. Ճամփորդության մեկնեք

Ճանապարհը միավորում է։ Բացի այդ այն բացահայտում է բնավորության այնպիսի գծեր, որոնց մասին դուք չգիտեիք։

5. Միասին երաժշտություն լսեք

Նույնիսկ եթե ձեզ այնքան էլ դուր չի գալիս այդ երաժշտությունը, դա հրաշալի առիթ է միասին ժամանակ անցկացնելու։