1. Թե կինն ինչպես է խոսում իր նախկինների մասին

Եթե նա իր նախկինների մասին միայն բացասաբար է արտահայտվում, ամենայն հավանականությամբ ձեր կողքին այն կանանցից է, որոնք երկար քեն են քշում եւ միայն բամբասում են։ Անհնար է, որ միայն նա լավը լինի, իսկ նրա նախկինները' ամեն ինչում վատը:

2. Նա քեզնով չի հպարտանում

Նա չի ուզում քեզ ծանոթացնել ոչ իր ընկերների, ոչ ընտանիքի հետ: Նա ասես ամաչում է քեզնից: Մի տարբերակ էլ կա, որ նա ամաչում է իր ընկերներից եւ հարազատներից: Ամեն դեպքում եւ մեկը, եւ մյուսը տագնապալի ազդանշան են:

3. Նա հաշիվ է պահում

«Երեկ ես եմ լվացել ամանները, թափել աղբը, ընթրիք պատրաստել, ուրեմն այսօր քո հերթն է...»: Հարաբերություններում փոխադարձությունը նորմալ է: Դու չպետք է միայն վերցնես, այլեւ տաս: Ուրիշ հարց է, եթե ընկերուհիդ խիստ հաշվարկ է արել, թե ինքն ինչ է արել, դու ինչ ես արել:

4. Սեքսը որպես գործիք է օգտագործում

Եթե նա երբեւէ սեքսը որպես գործիք է օգտագործել ստանալու այն, ինչ ուզում է (որպես պարգեւ կամ դրա բացակայությունը որպես պատիժ), ուրեմն կարող ես վստահ լինել. դա հսկայական կարմիր դրոշ է: Նման պահվածքը զուտ մանիպուլյացիա է:

«Եթե դու ընթրիք պատրաստես, էս երեկո կկարողանանք սեքսով զբաղվել...» – կարմիր դրոշակ:

5. Նա չի կարողանում ներողություն խնդրել

Ցանկացած հարաբերություններում իրավիճակներ են լինում, երբ ինչ-որ մեկը սխալ է եւ յուրաքանչյուրը երբեմն ստիպված է լինում ներողություն խնդրել այս կամ այն խոսքի եւ արարքի համար: Բայց եթե նա երբեւէ ներողություն չի խնդրել, արժե, որ վերանայես քո հարաբերությունները:

6. Նրա հիմնական արժեքները խստորեն տարբերվում են քոնից

Եթե հարաբերությունների սկզբում քեզ գրավում են ձեր տարբերությունները, երկարատեւ հարաբերությունների հեռանկարում դուք պետք է իրար նման արժեքներ, հետաքրքրություններ եւ հայացքներ ունենաք ինքնազարգացման, փողի, երեխաների ծննդի եւ այլնի վերաբերյալ: