1.Դեռևս հին ժամանակներից տղամարդիկ սիրել են կանանց երկար մազերը: Ասում են, որ տղամարդիկ կանանց մեջ սիրում են այն, ինչ իրենք չունեն:

2. Մերկ փորիկը միշտ գրավում է տղամարդկանց ուշադրությունը: Իհարկե, կարևոր է, որպեսզի այն լինի գեղեցիկ ու սպորտային:

3. Քթին արված պիրսինգը շատ գրավիչ է բազմաթիվ տղամարդկանց համար: Իհարկե դա հատուկ
է ոչ բոլոր մշակույթներին:

4. Տատուն (դաջվածք) համարվում է սեքսուալ, քանի որ տղամարդիկ այն դիտում են որպես գեղեցիկ ու նուրբ մարմնի վրա արված դաջվածք... և դա նրանց խելքահան է անում:

5. Կիսաթափանցիկ հագուստը ստիպում է տղամարդկանց միացնել իրենց երևակայությունը և ընկնել ֆանտազիաների գիրկը:

6. Հայտնի է, որ բազմաթիվ տղամարդիկ կանանց վրա ամենաառաջինը նայում են կրծքերին: Այնպես որ' կրծքերը շատ կարևոր դեր ունեն:

7. Կրծկալը, որը թեթևակի երևում է հագուստի տակից, գրավում է բոլոր տղամարդկանց ուշադրությունը:

8. Որոշ հոգեբանների կարծիքով, տղամարդիկ առաջին հանդիպմանը ամենաշատը ուշադրութուն են դարձնում հենց կանանց ձեռքերին ու եղունգներին, և կարևոր է, որպեսզի դրանք անպայման գեղեցիկ ու նուրբ տեսք ունենան:

9. Բաց մեջքը. բոլորդ էլ գիտեք, թէ ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ կանանց բաց մեջքը տղամարդկանց վրա:

10. Բարձր կրունկներով կոշիկները

համարվում են սեքսուալության նշան: Տղամարդիկ, որքան էլ բողոքներ ներկայացնեն կրունկով կոշիկների համար, միևնույն է խելքահան են լինում դրանք հագնող կանանց համար: Բարձրակրունկ կոշիկները ամբողջ աշխարհում կատարեցին նույն իմիջային հեղափոխությունը, ինչ ժամանակին կատարեց ջինսը և դարձավ սեքս խորհրդանիշ: