ԽՈՅԵՐ

Այսօր շատ կցանկանաք ձեր սիրելիին անակնկալ նվեր մատուցել, որը միաժամանակ եւ կուրախացնի, եւ կզարմացնի նրան։ Նա շատ շնորհակալ կլինի ձեզ նման մեծ ուշադրության համար, հատկապես եթե հաշվի առնեք ձեր  ընտրյալի ճաշակն ու նախընտրությունները։

ՑԼԵՐ

 

Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելի էակն իր գործի ֆանատ է։ Նա ամբողջ օրը պատմելու է իր գործի եւ հոբբիի մասին, եւ այդ ամենը անելու է այնպիսի ոգեւորությամբ, որ պարզապես զարմանք կապրեք։ Նա նույնիսկ ձեր մասին այդպես բարձր տրամադրությամբ չի խոսում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հունիսի 9-ին ձեզ համար շատ դժվար կլինի հասկանալ, թե իրականում ինչպես եք վերաբերում ձեր սիրելիին։ Միակ բանը, որ կարող եք վստահաբար ասել, որ ձեր կարծիքը դրական է այն ամենի մասին, ինչ դուք անում եք։ Դրանից ավելի ձեր սիրտը ոչինչ չի կարող հուշել։ Իսկ միգուցե կարիք էլ չկա...

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ընկերներից մեկը կդժվարացնի ձեր կյանքը կամ ավելի հետաքրքիր կդարձնի այն՝ կախված է, թե ինչ տեսակետից եք դիտարկում ամեն ինչ։ Աստղերը հուշում են, որ փորձեք դրականորեն տրամադրվել եւ ինչ էլ որ պատահի չմոռանաք ժպտալու մասին։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հունիսի 9-ին կհասկանաք, որ ձեր սիրելին իր ուրույն կյանքով է ապրում եւ այնտեղ կան անկյուններ, որոնցում դուք տեղ չունեք։ Պատճառն այն է, որ դուք շատ տարբեր եք եւ այլ մտածելակերպ ունեք։ Սակայն պետք չէ տխրել, քանզի ինչպես հայտնի է ֆիզիկայից՝ տարանուն բեւեռներն են ձգում իրար։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր շատ դժվար կլինի ինքնուրույն, առանց ձեր սիրելի օգնության ի մի բերել ձեր խնդիրները։ Նույնիսկ եթե Նա չառաջարկի իր աջակցությունը, մի ամաչեք եւ բարձրաձայնեք, որ դուք միայնակ չեք կարող հաղթահարել ձեր խնդիրները։ Նա հաստատ չի մերժի ձեզ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Հունիսի 9-ին պետք է մտածեք, գտնեք մի բան, որը կմիավորի ձեզ։ Օրինակ՝ շապիկ, որը փոխեփոխ կհագնեք, կամ վզնոց՝ բաղկացած երկու մասերից. առաջին կեսը դուք կկապեք, մյուսը՝ ձեր սիրելին։ Ձեր հարաբերությունների համար մտածեք փոքրիկ խորհրդանիշ, որն ավելի կմտերմացնի ձեզ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը կցանկանա բարձրացնել ձեր ինտելեկտի մակարդակը։ Ընթերցանության համար մի հետաքրքիր գիրք խորհուրդ կտա, կամ թանգարան, որտեղ կկարողանաք հետաքրքիր եւ օգտակար ժամանակ անցկացնել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Կարծում եք՝ ձեր ընտրյալը եւ հոգեպես, եւ ֆիզիկապես ուժե՞ղ անձնավորություն է։ Այսօր դուք կհամոզվեք, որ այդպես չէ։ Իրականում նա շատ նուրբ ու փխրուն էակ է, որը ձեր պաշտպանության կարիքը ունի։ Եղեք ձեր սիրելիի կողքին, քանզի հիմա Նա հենց դրա կարիքը ունի։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ասում են՝ սերը չարժե փնտրել, այն պետք է ինքնուրույն գա, ինչպես ձյունը։ Այսօր կհասկանաք՝ պետք է համաձայնել այս խոսքին, թե ոչ։ Դրանից հետո համապատասխան քայլեր կձեռնարկեք։ Իսկ եթե արդեն գտել եք ձեր սիրուն, արեք ամեն ինչ Նրան չկորցնելու համար։ Իսկ թե ինչպես՝ աստղերը չեն կարող հուշել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Հունիսի 9-ին կհասկանաք, որ աշխարհը շատ փոքր է։ Նշանակում է, որ հանդիպելու եք ձեր ընտրյալի բարեկամներից կամ ընկերներից մեկին եւ պարզելու, որ դուք ծանոթ եք միմյանց։ Հավանաբար ճակատագիրը ցանկանում է ինչ-որ բան ձեզ հուշել։ Մի փակեք ձեր աչքերը։ Լսեք նրան։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար շատ դժվար կլինի օրվա ընթացքում բարձր պահել տրամադրությունը եւ էներգիայով լի լինել։ Նա պարբերաբար միայնակ մնալու եւ հանգստի, ինչպես նաեւ ձեր աջակցության կարիքը կունենա։ Փորձեք  նրա կողքին լինել։