Հայտնի ուկրաինացի երգչուհի Աննա Սեդոկովան, որը ապրում եւ աշխատում է Ռուսաստանում, երկրպագուների հետ կիսվել է համարձակ լուսանկարով։ Կադրում Սեդոկովան մերկ կանգնած է, իսկ ինտիմ մասերը փակել է էլեկտրական կիթառով։ Նա ոչ միայն ցուցադրել է շքեղ կոնքերն ու կուրծքը, այլեւ՝ մարզված որովայնը։ Եվ ոչ մի ցելյուլիտ։

Աննա Սեդոկովան հրապարակումը նվիրել է «МузТВ-2019» մրցանակաբաշխությանը։ Լուսանկարը նվիրված է «Շանտարամ» երգին, որը Ռուսաստանում մրցանակ ստանալու հնարավորություն ունի։

«Դե ինչ, մի քանի ժամից մեկնարկում է լեգենդար «МузТВ» մրցանակաբաշխությունը, որտեղ ես նոմինացված եմ լավագույն կանացի տեսահոլովակ անվանակարգում «Շանտարամ» տեսահոլովակով։ Ասել, որ այս մրցանակը շահելն իմ երազանքն է, նույնն է, ինչ ոչինչ չասեմ», - գրել է Սեդոկովան։Նա խոստովանել է, որ այս մրցանակաբաշխության ժամանակ նոմինացվել է 15 տարի առաջ, սակայն չի կարողացել այն ստանալ, այն ժամանակ նա նաեւ հղի է եղել։