ԱՄՆ Թենեսի նահանգում երկու շները զգուշացրել են իրենց տերերին գիշերային հրդեհի մասին և փրկել են նրանց կյանքը՝ գրում է lenta.ru-ն։

Ռենդին և նրա կինը գիշերը արթնացել են շների հաչոցից և անհանգիստ շարժումներից։ Ռենդին որոշել է, որ կենդանիները դուրս են ուզում գալ՝ զբոսնելու։ Նա արթնացրել է կնոջը, վերցրել են շներին և դուրս եկել տնից։

«Իմ կինը նրանց այնպես է վարժեցրել, որ տանը արգելված է նրանց հաչել»,- ասել է Ռենդին՝ նշելով, որ նրանք փաստացի փրկել են իրենց կյանքը։

Հրդեհից տունն ամբողջովին այրվել է։ Կարմիր խաչը կապ է հաստատել նրանց հետ և ժամանակավոր կացարան առաջարկել։

Հրդեհի պատճառը ավտոտնակում գտնվող հրավառության նյութերի ինքնաբռնկումն է եղել։