Յորքշիրի 38-ամյա բնակչուհի Դենիել Բարթլի-Մոլդը սարսափելի ավտովթարից հետո 16 օր կոմայի մեջ է եղել: Նա պարանոցի եւ ողնաշարի կոտրվածքներ էր ստացել, բացի այդ, անդամահատել էին նրա աջ ձեռքը:

Ավտովթարի հետեւանքով, բժիշկները նրա մոտ անպտղություն էին ախտորոշել: Սակայն գրեթե 5 տարի անց Դենիելը հղիացել է, եւ երկվորյակի է սպասում: Երկվորյակները բեղմնավորվել էին էքստրակորպորալ բեղմավորման եղանակով: Նրանք լույս աշխարհ կգան դեկտեմբերի 12-ին:

Կինը խոստովանել է, որ շոկի մեջ էր, երբ բժիշկներն ասացին, որ նա երբեք երեխա չի ունենա: Դենիելը 11-ամյա որդի ունի, սակայն միշտ երազել է մեծ ընտանիքի մասին: Իրենց ողջ խնայողությունն ամուսինները որոշել են ծախսել արհեստական բեղմանավոման վրա: Երկրոդ փորձից Դենիելը հղիացել է:

Ապագա մայրիկը նշում է, որ չի մտածում այն մասին, թե արդյոք կկարողանա երկու երեխայի հետեւել:

«Անցած տարիների ընթացքում շատ բան եմ սովորել: Կարող եմ մեքենա վարել, հոգ տանել իմ եւ իմ ընտանիքի մասին»,- պատմում է նա:

Աղբյուրը՝ NEWS.am