32-ամյա երգչուհի Նաստյա Կամենսկիխը եւ 38-ամյա արտիստ Պոտապը Թուրքիայում անցկացրած մեղրամսից հետո վերադարձել են Կիեւ։ ՈՒկրաինա նրանք ժամանել են սեփական ինքնաթիռով։ Աստղային զույգը բաժանվել է աշխատանքի պատճառով։

Աստղային զույգի ամուսնական ճամփորդությունն ավարտվեց։ Պոտապը վերադարձել է իր պրոդյուսերական աշխատանքին, իսկ Նաստյան մեկնել է համերգային շրջագայության։

Պոտապն իր Instagram-ում կնոջ հետ լուսանկար է հրապարակել, որն արվել է հենց ինքնթիռի ֆոնին։ Մեկնաբանությունների հատվածում նա պատմել է, որ այժմ նրանք ստիպված են բաժանվել։ «Մեզրամիսը շարունակվում է։ Ես մեկնում եմ Օդեսս համերգի, իսկ Նաստյան՝ իր համերգներով», - գրել է արտիստը։

Потап і Настя Каменських весілля

 

Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղի է ունեցել ուկրաինացի արտիստների հարսանեկան արարողությունը։ Այն տեղի է ունեցել Կիեւի մերձակայքում գտնվում շքեղ ռեստորանում, ուր հավաքվել էին զույգի հարազատներն ու ընկերները։ Այժմ նրանք վայելում են մեղրամիսը։

Աղբյուրը՝ NEWS.am