Ժամն արդեն ուշ է, հուսով ենք՝ երեխաները քնած են, այդ պատճառով, թանկագին մեծեր, պատասխանեք. արդյո՞ք մտածել եք այն մասին, թե սեքսի ընթացքում ինչ է կատարվում օրգանիզմում: Ինչպես է հնարավոր, որ սեքսից հետո կինը սիրահարվի իր զուգընկերոջը, իսկ տղամարդը շարունակություն ցանկանա: Փորձենք պատասխանել այս հարցերին:

Սեքսի ընթացքում ինչ է կատարվում օրգանիզմում

Գիտնականներն ապացուցել են, որ սեքսի ընթացքում կնոջ օրգանիզմում երջանկության օքսիտոցին հորմոն է արտադրվում: Այն հարկավոր է սեռական զուգընկերների հոգեբանական պաշտպանվածությունը նվազեցնելու եւ միմյանց հանդեպ փոխվստահություն ձեռք բերելու համար: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ այդ հորմոնն ավելի շատ է արտադրվում: Այդ պատճառով էլ կինն այդքան հեշտ է սիրահարվում իր սեռական զուգընկերոջը:

Իսկ ահա ուժեղ սեռի ներկայացուցիչների վրա այս հորմոնն այլ կերպ է ազդում, այն միայն բավարարվածության զգացում է բերում: Սեքսի ընթացքում տղամարդը նաեւ դոպամին հորմոն է ստանում, որը պատասխանատու է բավարարվածության համար: Այժմ հասկանալի է, թե ինչու է տղամարդը սեքսից հետո շարունակություն ուզում, իսկ կինը՝ պարզապես սիրահարվում:

Ի՞նչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմում սեքսի ժամանակ

Հարկավոր է առանձին ուշադրություն դարձնել այն գործընթացներին, որոնք կատարվում են կնոջ օրգանիզմում: Ապացուցված է, որ կնոջ շրթունքների վրա 100 անգամ շատ նյարդ կա, քան մատների բարձիկների: Եվ հետո, համբույրի ընթացքում կնոջ գլխուղեղում նյութեր են արտադրվում, որոնք բարձրացնում են տրամադրությունը: Դրանք նաեւ բարձրացնում են հորմոնների մակարդակն ու կնոջ սեքսուալությունը:

Սեքսոլոգները համոզված են. կնոջ օրգազմի բանալին թուլանալն է: Այլ խոսքերով՝ սեռական մեծ բավարարվածություն ստանալու համար կինը պետք է գլխից հանի ավելորդ մտքերն ու փորձի թուլանալ: Տղամարդու համար հոգեբանական այդ ասպեկտն այնքան էլ կարեւոր չէ: Նրա համար գլխավորը ֆիզիկական խթանումն է:

Սեքսի օգտակարությունը

1. Օրգազմն անմիջապես արգելափակում է ուղեղին հասնող ցավի ազդանշանները: Այսպիսի արդյունքը կարելի է համարել բարձր չափաբաժնով ցավազրկող ընդունելու հետ:

2. Կանոնավոր սեքսը խթանում է ուղեղի բջիջների աճը, որոնք պատասխանատու են հիշողության եւ սովորելու համար: Սեքսի ընթացքում արյունը հասնում է գլխին, որն էլ ակտիվացնում է ուղեղի աշխատանքը: Այդ պատճառով սեռական հարաբերությունը մարդուն խելացի է դարձնում:

3. Կրքոտ եւ ակտիվ սեքսի ընթացքում այրվում են ավելորդ կալորիաներն ու գոտկատեղի սանտիմետրերը: Սեքսը լավագույն մարզանքն է:

4. Օրգազմը կանոնավորում է արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը: Բացի այդ, մարզվում են թոքերն ու սիրտ-անոթային համակարգը:

5. Սեքսի ամենամեծ դրական կողմն այն է, որ այն մեզ երջանիկ է դարձնում: Լիարժեք ու որակյալ ինտիմ կյանքը նպաստում է ինքնագնահատականի բարձրացմանն ու ինքնավստահությանը, ինչպես նաեւ բարձրացնում է տրամադրությունը: