Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ:

Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Ոճային երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հմայիչ կերպարում։ Նա կրում է մուգ կապույտ ամառային վերնաշապիկ, ջինսե տաբատ, ժակետ։ Կերպարն ամբողջացնում է ոճային ակնոցը։ Կադրորին կից ոճային երգչուհին անգլերեն լեզվով գրել է․ «Հանգստյան օրերը վայելում եմ Ծաղկաձորում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկ Սաֆարյանը սեւ կոմբինեզոն էր կրում, որը համադրել էր նույն գույնի բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը եւ վառ դիմահարդարումը. շուրթերն ընդգծված էն կարմիր շրթներկով։ Աստղիկ Սաֆարյանը լուսանկարները չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ հոճոյախոսություններ են արել նրան։ «Շատ սիրուն եւ ճաշակով»,- գրել էր նրանցից մեկը։