Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում նա սեւ, կարճ զգեստ է կրում։ Վերնաշապիկի վրա հայկական տառեր են պատկերված։ Էլեն Ասատրյանը վառ դիմահարդարում է ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէ։