ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը միշտ առանձնանում է իր ոճով։ Նոր հրապարակված կադրերում նա դասական կերպար է ընտրել։

Լուսանկարները տեղադրվել են Facebook-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Արփինե Հովհաննիսյանը սեւ տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի եւ սեւ ժիլետի հետ։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ կոշիկները եւ աքսեսուարները՝ ժամացույց ու մատանի։ Արփինե Հովհաննիսյանն արտահայտիչ դիմահարդարում է ընտրել։