Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանկրաները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

Երգչուհին նոր լուսանկար է տեղադրել իր միկրոբլոգում՝ հերթական անգամ ցուցադրելով իր հմայիչ ու ոճային կերպարը։ Իվետան վառ դիմահարդարմամբ է՝ արտահայտիչ վառ, կարմիր շուրթեր, ընդգծված աչքեր։ Կադրին կից երգչուհին խոսել է կյանքի եւ երջանկության մասին։